Post Image

2023 թվականի սեպտեմբերի 19-ից 24 ժամ տևած ռազմական գործողությունների հետևանքով կա առնվազն 200 զոհ, 400 վիրավոր և 8000 բռնի տեղահանված։

Այսօր ժամը 17:00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ։

Չնայած Արցախից Հայաստան բռնի տեղահանված անձանց մուտքը շարունակվում է, սակայն Արցախում բազմաթիվ կանայք, երեխաներ, տարեցներ և այլ խոցելի խմբեր գտնվում են ծանր սոցիալ-հոգեբանական դրության մեջ։

Մենք դատապարտում ենք Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները, և պատրաստակամ ենք աջակցել Արցախից Հայաստան բռնի տեղահանված անձանց՝ տրամադրելով անվճար հոգեբանական, սոցիալական և իրավաբանական խորհրդատվություններ:

Թեժ գիծ՝ 077 570 870

Comments are closed.