Post Image

Կանանց իրավունքների տան իրավաբան Կարինե Դավթյանն այս անգամ Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղում խոսեց «Աշխատանքի դիմելու հմտություններ» թեմայով։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց, թե ինչպես կազմել մրցունակ ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ, անդարդարձ կատարվեց աշխատանքային հացազրույցի ընթացքում հաճախ տրվող հարցերին և դրանց պատասխաններին, ինչպես նաև աշխատանք փնտրելու անվտանգ կայքերին։

Դասընթացն ամփոփվեց գործնական աշխատանքների միջոցով, որից հետո դասընթացավարը կիսվեց նաև հետաքրքիր խորհուրդներով։

Տեղեկացնենք, որ ծրագիրն իրականացվում է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի կողմից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Comments are closed.