Կանանց իրավունքների տանն այսօր հյուրընկալել էինք Շիրակի մարզային վարչության ոստիկանության ներկայացուցիչներին և անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ՝ Է. Պետրոսյանին։ Հանդիպման ընթացքում ներկայացրինք մեր գործունեության ուղղություններն ու հնարավորությունները, քննարկեցինք մեր ընդհանուր նպատակներն ու գործոնները ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում, սահմանեցինք մեր համագործակցության հետագա քայլերը։ Այնուհետև քննարկվեցին ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքի առանձնահատկությունները, դեպքերի ուղղորդման կարգը և դրույթները։ Շնորհակալություն՝ ոստիկանությանը կատարած աշխատանքի և համագործակցության համար։

Comments are closed.