Կանանց իրավունքների տան նախագահ և իրավաբան Կարինե Դավթյանը որպես հայաստանյան պատվիրակ մասնակցեց ԱՄՆ դեսպանատան և Ռոտարի ակումբի կողմից իրականացվող «Բաց աշխարհ» փոխանակման ծրագրին։

Վաշինգտոնում տեղի ունեցավ հանդիպում օրենսդիր օգնական Էմբեր Նեջարիի հետ գենդերային հավասարության վերաբերյալ: Ֆլորիդայում նիստեր անցկացվեցին Սենթ Օգոստինի քաղաքապետի, Սենթ Ջոնս շրջանի հանձնակատար Քրիստա Ջոզեֆի և Վիքի Օուքսի հետ, ինչպես նաև՝ Սենթ Ջոնս շրջանի ներկայացուցիչների հետ: Ջեքսոնվիլ Բիչի քաղաքային խորհրդի անդամների և կին քաղաքապետերի հետ քննարկվեց համայնքում գենդերային հավասարության խթանումը, իսկ Քրիստինա Փերիշ Սթոունի և Սյուզան Ֆիլիպսի հետ՝ մշակութային հարցեր։

Այնուհետև Ռոտարի ակումբի և Plantation ակումբի անդամներին ներկայացվեց Հայաստանի պատմությունը, մշակույթն ու խոհանոցը: Ջեկսոնվիլի կին քաղաքապետ Դոննա Դիգընի, Քրիստին Հոֆմանի և Էլեյն Բրաունի հետ Նեպտուն Բիչում քննարկվեց տեղական կառավարումն ու գենդերային հավասարությունը: Ֆլորիդայի Պոնտե Վեդրա Բիչում հանդիպում տեղի ունեցավ Իզաբել Ռենոյի, Էմիլի Ռոդենի, Քլեր Բերիի, Ջեն Քյելմանի, Քելլի Բարերայի և Չելսի Նոել Լեոնարդի հետ՝ բիզնեսում կանանց հզորացման թեմայով:

Comments are closed.