Սիրելի բոլոր, եկել ենք ամփոփելու մեր գործընկերոջ՝ Հ․ Հովնանյան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող 7 տարբեր մասնագիտությունների ձեռքբերման ծրագրի շրջանակներում 30 տեղահանված անձանց ուսուցման փուլերի արդյունքները։

Ուրախ ենք հայտնել, որ մեր մասնակիցներն ավարտել են ուսուցումը հետևյալ մասնագիտություններով՝

Գրաֆիկ դիզայն,

Սոցիալական Մեդիա Մարքեթինգ,

Վարսահարդարում,

Մատնահարդարում, 

Խոհարարություն,

Հրուշակագործություն,

Կարուձև։

Հավելենք նաև, որ մասնակիցներից 26-ը ստացել են մասնագիտական գործիքներ՝ իրենց բիզնեսների մեկնարկման ու ֆինանսական անկախություն ձեռք բերելու նպատակով։

Սրտի թրթիռով ու վստահությամբ սպասում ենք նրանց ապագա հաջողություններին։ Մենք հավատում ենք բոլորիդ և ուրախ ենք, որ ձեր կյանքի այս փուլում առաջընթացի հիմնաքարերը դրել ենք միասին:

Կազմակերպությունը մասնագիտությունների ուսուցման համար պատվիրակել էր` TCO Gyumri-ին, Արտ սալոնին, Աստղիկ Կուրղինյանին, CreatOn Academy-ին, Nara Cakes-ին, Մեղր և Բույս սրճարանին:

Comments are closed.