Այսօր Կանանց իրավունքների տանը Միասնական սոցիալական ծառայութան Գյումրու տարածքային կենտրոնի (ՄՍԾ) փորձագետ Մկրտիչ Շահվալադյանը հանդիպում ունեցավ Արցախից բռնի տեղահանված անձանց հետ։

Կանանց իրավունքների տան ծրագրի օգնական Գոհար Վարդանյանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունն ու ուղղությունները։ 

Այնուհետև՝ Մկրտիչ Շահվալադյանը ներկայացրեց ՄՍԾ-ում տեղահանված անձանց վերաբերող և այս պահին գործող ծրագրերը:

Հանդիպման վերջում տրվեցին նաև մասնակիցներին հուզող տարաբնույթ հարցերի պատասխանները:

Շնորհակալություն համագործակցության և արդյունավետ քննարկման համար։

Comments are closed.