Ապրիլի 5-ին ներկա գտնվեցինք մեր կողմից ֆինանսավորած ենթադրամաշնորհներից մյուսի՝ Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայրում «Մեծահասակների ակումբ»-ի բացմանը։

Այստեղ առաջիկայում իրականացվելու են հելյունագործության, օճառի պատրաստման և մի շարք այլ ուսուցողական հանդիպումներ, և ստացված արտադրանքներն այնուհետև ենթակա կլինեն վաճառքի։

Ակումբի նպատակը մեկն է՝ կրթել, ապահովել ժամանցն ու լիցքաթափել։ Յուրաքանչյուրիս ներդրումը մեր համայնքներում շատ կարևոր է բոլորիս համար ապահով ու բարեկեցիկ միջավայրի ստեղծման, ներառականության և բոլոր կողմերի կյանքի որակի բարելավման համար։ 

Հուսով ենք տեսնել այլ ակտիվ խմբերի ու անհատների կողմից ներկայացվող առաջնային և իրատեսական ծրագրեր՝ այլ համայնքների համար։ 

Շնորհակալություն մեր ենթադրամաշնորհառուներ Նանե Վարդանյանին, Քնարիկ Խաչատրյանին, Ելենա Քոնթանջյանին, համայնքի ղեկավարներին, կամավորներին և բոլորին, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս ծրագրի իրականացման գործում։ 

Տվյալ ծրագիրն իրականացվում է Կանանց իրավունքների տան և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Comments are closed.