Post Image

Եկել ենք ձեզ պատմելու մեր ծրագրերից մյուսի մասին։

«Շիրակի մարզում կանանց քաղաքական մասնակցության բարձրացում՝ փոդքաստների, երիտասարդական ճամբարի, ֆիլմերի մրցույթի և հանրային ֆորումի միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացրել ենք մի շարք գործողություններ․

Օգոստոս ամսին իրականացրել ենք երկօրյա երիտասարդական ճամբար, որին մասնակցել են Շիրակի մարզից 25 կանայք և աղջիկներ։ Ճամբարի ընթացքում հանդիպումներ ենք ունեցել կին քաղաքական գործիչների հետ, ովքեր խոսել են կանանց քաղաքական մասնակցության, մարդու իրավունքների, համայնքում կնոջ դերի և այլ հարակից թեմաների մասին։Ճամբարի մասին հրապարակումները կարող եք տեսնել այստեղ`

Օր 1

Օր 2

Հրապարակել ենք 6 փոդքաստներ կին ակտիվիստների և քաղաքական գործիչների մասնակցությամբ՝ կանանց քաղաքական մասնակցության, առաջնորդության, համայնքային զարգացման, գենդերային քվոտայի, ֆեմինիզմի և այլ թեմաների վերաբերյալ։Փոդքաստները կարող եք լսել այստեղ:

Հայտարարել ենք կարճամետրաժ ֆիլմերի ստեղծման մրցույթ 18-35 տարեկան կանանց և աղջիկների համար։

Առաջիկայում նախատեսում ենք իրականացնել միջոցառում, որի ընթացքում կցուցադրվեն 3 ընտրված ֆիլմերը և կինոփառատոնի ասպարեզից, ինֆլյուենսերների և այլ շահագրգիռ անձանց կողմից կանցկացվի քննարկում։ Ֆիլմերի քննարկումից հետո արդեն կլինի նաև գինու շուրջ ծանոթացում և ցանցերի ընդլայնում։Եվ վերջում նախատեսվում է իրականացնել ծրագրի փակման միջոցառում` ֆորում, որի ընթացքում կներկայացվեն ծրագրի ընթացքում իրականացված գործողություններն ու կամփոփվեն արդյունքները։

Սպասեք հետագա մանրամասներին շուտով։

*Ծրագիրն իրականցվում է Տեղական Նախաձեռնությունների Կանադական Հիմնադրամի աջակցությամբ։

Comments are closed.