Post Image

Եվս մեկ արդյունավետ օր «ՖեմՈւղի» ծրագրի շրջանականերում իրականացվող եռօրյա ճամբարի ընթացքում։

Օրվա առաջին կեսին իրավաբան Ստելլա Չանդիրյանը ներկայացրեց «Ի՞նչ է ֆեմինիզմը։ Ֆեմինիստական ալիքներ, տեսակներ։ Սուֆրաժների պայքար» և «Ֆեմինիստական ֆիլանտրոպիա» թեմաները, որի ընթացքում խոսեցին ֆեմինիստական ալիքների, գաղափարախոսության, պատմության և ականավոր կին գործիչների մասին և իրենց անցած ուղիների մասին։

Այնուհետև օրը շարունակեցինք Կարինե Աղաջանյանի հետ, ով անդրադարձ կատարեց «Գենդերային հավասարություն, գենդերային զգայունություն։ Կանանց համընդհանուր իրավունքներ» թեմային, որի ընթացքում՝ գործնական աշխատանքների միջոցով քննարկեցինք գենդերային հավասարության, կարծրատիպերի և կանանց համընդհանուր իրավունքների հետ առնչվող մի շարք հարցեր։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Կանանց Հիմնադրամի աջակցությամբ։

Comments are closed.