Post Image

Ավարտեցինք «ՖեմՈւղի» ճամբարը՝ վերջին օրը տրամադրելով ինքնախնամքին և բարօրությանը։

Կազմակերպության հոգեբան Լաուրա Հարությունյանն օրվա առաջին կեսին ներկայացրեց ինքնախնամքի կարևորությունն ու կիրառվող մի քանի արդյունավետ մեխանիզմները։

Այնուհետև, նկարչաթերապիայի և ակվատիպիայի միջոցով փորձեցին ենթագիտակցական մակարդակից վերադառնալ դեպի գիտակցական մակարդակ, արտահայտել իրենց հույզերն ու ապրումները։

Օրվա ավարտին ամփոփվեց ճամբարն ու մասնակիցները կիսվեցին իրենց զգացողություններով և տպավորություններով։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանում Կանանց Հիմնադրամի աջակցությամբ։

Comments are closed.