Կանանց քաղաքական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրեր

Հիմք ընդունելով 2017 թվականից ի վեր սահմանած կազմակերպության հիմնական 3 ուղղություններից մեկը, որն է՝ կանանց քաղաքական մասնակցության խթանումը որոշումների կայացման գործընթացներին, կազմակերպությունը պարբերաբար իրակա«Կանանց մասնակցության խթանումը քաղաքական որոշումների կայացմանը, հատկապես տեղական մակարդակում» ուղղության շրջանակներում Կազմակերպությունը պարբերաբար իրականացնում է քաղաքական ճամբարներ, հանդիպումներ, ճանաչողական այցեր, ֆորումներ և փոդքաստներ կին քաղաքական գործիչների, իրավապաշտպանների, ակտիվիստների ու պետական այլ մարմինների հետ, ինչպես նաև, կանանց և աղջիկներին տրամադրում համայնքային զարգացմանն ուղղված ենթադրամաշնորհներ։

2017 թ․-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպության քաղաքական մասնակցությանն ուղղված ծրագրերին մասնակցել են 267 կանայք և աղջիկներ, տրամադրվել են 10 համայնքային զարգացմանն ուղղված ենթադրամաշնորհներ, իրականցվել են 3 քաղաքական ճամբարներ, ինչպես նաև հրապարակվել են 13 փոդքաստներ։